Երևանի մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երեւանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Վարշավյան, Ա. Տիգրանյան, Բաբայան, Սուրենյանց, Վ.Վահյան փողոցները, Հաղթանակ զբոսայգին, Կ.Ուլնեցու 2-60 համարների շենքերը եւ 1-59 համարների անհատական տները,

Ահարոնյան 1/6, 1/7, 1/8, 1/9, 2, 2/1 շենքերը, Դ. Անհաղթի 1-11 շենքերը, Ազատության պող. 2-16 շենքերն իրենց կոտորակներով, Ազատության նրբանցքի շենքերն իրենց կոտորակներով, Վրթանես Փափազյան փողոցի անհատական տները:

Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթը, Արաբկիրի 45, 49, 51 փողոցները, Վահրամ Փափազյան փողոցը, Ադոնցի փողոցի 12, 14, 16 շենքերը, Ազատության 2-րդ նրբանցքը, Ազատության պողոտայի 1-11 շենքերն իրենց կոտորակներով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: