Հիշում ե՞ք Բանակում-ի Ջամշոյանին, տեսեք ինչպիսին է նա այսօր և ով է նրա գեղեցկուհի կինը

Յուրաքանչյուր մասնագիտություն իր դժվարություններն ունի, հաղթահարել դրանք՝ կարող են ոչ բոլորը: Դերասան-երգիչ Գոռ Մարտիրոսյանը երբեք չի ընկճվում ու միշտ փորձում է դիմակայել դժվարություններին և հասնել ավելիին: Թեև դեռևս թատերարվեստում հաստատվել չի հաջողվել, բայց այ «թամադայության» առումով Գոռը խնդիր չունի: Շանթ հեռուստաընկերության «Բանակում» և «Քաղաքում» սերիալի երբեմնի Ջամշոյան դերակատարն անկեղծացավ Life.panorama.am-ի հետ զրույցում:

Վաղուց եթերում չեք երևում, հիմա ինչո՞վ եք զբաղված:- Երգում եմ հարսանիքներին, նաև հանդիսավարությամբ եմ զբաղվում: Հրավիրում են, ես էլ գնում եմ… ավարտել եմ Նադեժդա Սարգսյանի ղեկավարած մշակույթի պետական քոլեջը: Նաև 2007 թվականին ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: