Քոչարյանը հուսահատ է․ ինչ է պատահել նրան

Հայաստանի նախագահի պաշտոնը 2 անգամ զբաղեցրած, մարտի մեկի գործով ամբաստանյալ, հայ ժողովրդի կողմից մերժված Ռոբերտ Քոչարյանն ընտրություններից հետո խորը դեպրեսիայի մեջ է։

Նախ նրան խաբեցին ամենամտերիմները, ովքեր տարատեսակ պատրվակներով նրանից մեծ քանակությամբ գումարներ էին ստանում, իսկ հետո, երբ մերժվեց ժողովրդի կողմից ու չկարողացավ դառնալ լիդեր, Քոչարյանն ընկավ խորը դեպրեսիայի մեջ։

Թիմը նրան այլևս չի ենթարկվում։ Դաշնակցությունը, որն ամենաշատն օգտվեց Քոչարյանից, իր առանձին քաղաքական խաղն է խաղում, իսկ սյունեցիների խումբը, ասում են նրան անգամ տեսնել չի ուզում։

Բանն այն է, որ Քոչարյանի պատճառով կալանավորված են սյունեցի համայնքապետերը, որոնք հանուն Քոչարյանի գործել են ծանր հանցանքներ։

Այսքանից հետո Քոչարյանը ոչ իր փողն է կարողանում հետ բերել, ոչ էլ իր ազդեցությունն ունի քաղաքական և հասարակական կյանքի վրա։ Ինչպես ասում են, նա մնաց մեն-մենակ։

Նկատենք նաև, որ մամուլի որոշ հրապարակումների համաձայն Քոչարյանը ցանկանում է հեռանալ Հայաստանից։

Աղբյուր