Պուտինին ուժեղ ցավեցրին․ Արթուր Ալեքսանյանի դեպքն անհետ չի անցնի

Ռուսաստանի պետական պաշտոնյաները եւ պրոպագանդոնները տիեզերական աղմուկ են բարձրացրել Տոկիոյի օլիմպիադայում գեղարվեստական մարմնամարզության անհատական բազմամարտում ռուս մարմնամարզուհի Դինա Ավերինայի արծաթե մեդալի կապակցությամբ։ Վերջին երկու տասնամյակում առաջին անգամ ոսկին բաժին է հասել ոչ ռուս մարզուհու, սակայն առիթը սա չէ, այլ «կեղտոտ մրցավարությունը»։ Համարվում է, որ ոսկին գողացել են Ավերինայից։

ՌԴ ԱԳՆ անկրկնելի ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օրինակ, դա համարել է ոչ ավել ոչ պակաս «ռուսատյաց պատերազմ», իսկ Մարգարիտա Սիմոնյանը Տոկիոյում մնացած ռուսներին խորհուրդ է տվել թքել մրցավարների վրա։

Կա մեկ այլ կարեւոր հանգամանք էլ՝ ինչպես նշել է ռուս հայտնի քաղաքագետներից մեկը, տեղի ունեցածը Պուտինին ցավեցնելու համար է, հաշվի առնելով նրա առանձնահատուկ վերաբերմունքը գեղարվեստական մարմնամարզությանն ու մարմնամարզուհիներին։

Օրեր առաջ Պուտինն ինքն էր բաց ցուցադրում իր հայատյացությունը, հատուկ շնորհավորելով եզրափակիչում Արթուր Ալեքսանյանին մրցավարների օգնությամբ հաղթած ռուսաստանցուն։