Ռուսաստանը ստիպում է Հայաստանին ճանաչել Հայկական սովետական անօրինական սահմանները

Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռեալիստ ինֆորմացիոն գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանի հետ:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին ճանաչել Հայկական սովետական անօրինական սահմանները․ «Իշխանությունը հանցագործ քաղաքականություն է վարում՝ ԶՈՒ-ին արգելելով հակազդել հակառակորդին»: