Ջրամատակարարումը կդադարեցվի․ «Վեոլիա Ջուր» ընկերությունը շտապ հայտարարություն է տարածել

Ուշադրություն. Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում հունիսի 23-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին,

որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 12։00-19։00 կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի և Վարդանիձոր գյուղի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: