Փաշինյանը գրառում կատարեց ու ջնջեց. ՖՈՏՈ

Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց ու տառացիորեն մեկ րոպե անց հեռացրեց այն:

Նա մասնավորապես գրել էր․

«Երբ փափկասուն իրավաբանը հավաքում է լրագրողներին ու ասում բազմաթիվ խախտումների մասին, իրենց տարբերանշանով վստահված անձա՞նց նկատի ունի:

Զուգահեռ իրականություն ստեղծելու իմիտացիան չի ստացվում, ուրիշ բան մտածեք:

Հ.Գ. Բոլորը հեռացված են տեղամասերից, կազմված է արձանագրություն»: