Ուղղակի ամոթ է, Իննա, երեկվա արածդ խայտառակություն էր, շուտ մոռացար մեր զոհված հերոսներին, նրանց սգավոր ծնողներին ու ամեն օր տանջանքների ենթարկվող մեր գերիներին. Լուսանկար, տեսանյութ

Երեկվանից համացանցում բուռն քննարկումների ալիք է բարձրացրել Սարյան փողոցում տեղի ունեցած գինու փառատոնը: Մարդիկ նշում էին, որ սա պարզապես անարգանք է մեր զոհված հերոսների ու նրանց ծնողների հանդեպ, ավելին՝ գինու փառատոն անցկացնել այն ժամանակ, երբ հերոսների դիերը դեռ անթաղ են, Ադրբեջանում պահվող մեր հայ գերիների ճակատագիրն անհայտ, իսկ Հայաստանի տարածքն արդեն 20 օրից ավել է, ինչ օկուպացված է ադրբեջանցիների կողմից, ուղղակի խայտառակություն է և ամոթ հայ ազգի համար:

Սարյան փողոցը երեկ լեփ-լեցուն էր տոնական տրամադրություն ունեցող մարդկանցով, որոնցից մեկը դերասանուհի Իննա Խոջամիրյանն էր: Starnews-ը նկատել էր, որ վերջինս ոչ միայն տոնական տրամադրություն ուներ, այլև լայն ժպիտով լուսանկարներ էր հրապարակում Instagram-ի story բաժնում՝ ցույց տալով, որ օրն իրոք ստացված էր իր համար:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Սա այն Իննան է, ով պատերազմից հետո անընդհատ հուզիչ գրառումներ էր անում, վերջին անգամ այցելել էր Դադիվանք, որտեղից արցունքախառը լուսանկարներ էր հրապարակել: Դերասանուհին, կարծես, շուտ մոռացավ թե այդ ծանր օրերը, թե ինչպես ինքն էր գրել իր «հավերժ սեր Շուշին», թե հանուն իրեն ու հանուն մեզանից յուրաքանչյուրին իր կյանքը զոհած տղաների, որոնցից ոմանց դիակներն անգամ չեն հասել իրենց հարազատներին:

Нет описания.

Нет описания.

Ուղղակի ամոթ է, Իննա, դու քո երեկվա խայտառակ արարքով մի վայրկյանում ջուրը գցեցիր այն ամենն, ինչ արել էիր պատերազմի ընթացքում՝ կամավորական աշխատանքներ կատարելով թիկունքում: Փաստորեն, այդ ամենն ընդամենը PR տարբերակ էր քեզ համար, որ հետագայում խոսելու և այս խայտառակ արարքդ քննադատողներին ասելու բան ունենաս,թե իբր ինչեր էիր անում թիկունքում: Ուղղակի ամոթ է, Իննա, երեկվա արածդ խայտառակություն էր, շուտ մոռացար մեր զոհված հերոսներին, նրանց սգավոր ծնողներին ու ամեն օր տանջանքների ենթարկվող մեր գերիներին:

Нет описания.