Արցախի ՊԲ հանդես է եկել կարևոր հայտարարությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները Շուշիի մերձակա դիրքերից կրակահերթեր են արձակել դեպի օդ, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ձեռնապահ մնալ նման սադրիչ հայտարարություններից և խստորեն հետևել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»,-ասված է հաղորդագրության մեջ: