«Առաջարկել ենք երկու տարբերակ». Նիկոլ Փաշինյան

«Չկա այդպիսի տարբերակ, որ փաստաթուղթ ստորագրենք՝ առանց ադրբեջանական զորքերի դուրսբերման: Առաջարկել ենք երկու տարբերակ՝ կա՛մ զորքերը դուրս են բերվում, որից հետո տեղի է ունենում ստորագրումը՝ համաձայնեցված թղթի, կա՛մ ստորագրված թղթի մեջ հստակ ձևակերպվում է, թե քանի օրվա ընթացում են դուրս գալիս ադրբեջանական զորքերը»,- խոսելով աշխատանքային փաստաթղթի մասին՝ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ փաստաթղթի հետ կապված նոր բան տեղի չի ունեցել:

Հիշեցնենք՝ մոտ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնականում, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին:

Այո, եթե Ադրբեջանը էդ պայմանավորվածություններն իրագործի ու էն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ: Ես դա չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ՝ աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում և այլն»: