Ինչ է ասել ինքնաս պան եղած ժամկետային զինծառայողը հարազատներին. մանրամասներ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ի ինքնասպ անության դեպքից:

Մասնավորապես, զինվորը տեւական ժամանակ իր հարազատներին ասել է, որ չի հարմարվում ծառայության հետ, խոսակցություններ կան, որ կրկին պա տերազմ կարող է սկսվել, ինքը շատ է վախենում, չի ուզում ծառայել:

Զինվորի ծնողները նաեւ այս մտահոգություների մասին հայտնել են իրավապահներին, որ որդին իրենց հետ նման խոսակցություն է ունեցել

Հիշեցնենք, որ 2021թ. մայիսի 13-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել տուն: 2021թ. մայիսի 14-ին՝ժամը 06:40-ի սահմաններում, ընտանիքի անդամները Ռ.Բ.-ին հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝պարանոցից կա խված վիճակում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ըստ աղբյուրի՝ ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, և քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: