Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ղրիմի թաթարների և չերքեզների արտաքսման մասին։

Հայտարարությունում նշված է, որ 1944 թվականի մայիսի 18-ին 250 հազար ղրիմցի թաթարներ անմարդկային պայմաններում արտաքսվեցին իրենց հայրենիքից։ Բազմաթիվ թաթարներ զրկվեցին կայնքից այս ողբերգական իրադարձությունների ժամանակ, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։

«Արտաքսումից 77 տարի անց ղրիմցի թաթար թուրքերը նոր դժվարությունների բախվեցին Ղրիմի անօրինական բռնակցման պատճառով։ Թուրքիան շարունակում է աջակցել իր եղբայրներին հաղթահարելու այս դժվարությունները, հասնելու խաղաղության ու բարգավաճման ու պաշտպանելու իրենց ինքնությունը»։

«Մենք նաև հիշում ենք Կովկասում չերքեզների արտաքսման 157-րդ տարելիցը, երբ ցարական Ռուսաստանի ներխուժման պատճառով նրանք ստիպված էին լքել իրենց հայրենիքը և մեծ կորուստներ կրել։ Այս ողբերգության ցավը շարունակում է ապրել մեր կոլեկտիվ հիշողությունում», – նշված է հաղորդագրությունում։