ԱՄՆ Պետդեպի արձագանքը Սյունիքում լարվածության աճին

ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Սյունիքի մարզում լարվածության աճին: Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի չսահմանազատված հատվածի շուրջ լարվածության աճի մասին տեղեկություններին:

Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև հաղորդակցություն է տեղի ունենում և զսպվածության կոչ ենք անում իրավիճակը խաղաղ ճանապարհով ապաէսկալացնելու համար», – նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում: