Միայն թե իմանաք՝ Woman’s club-ի ո՞ր հայտնի տղամարդու հետ է սիրավեպ ունեցել Սոս Ջանիբեկյանի նախկին կին Մադոննան. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ https://news184media.com/?p=1049

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հաղորդավարուհի Մադոննան, ով Սոս Ջանիբեկյանի նախկին կինը և երեխայի մայրն է, սիրելի ունի: Նա այդ մասին հայտնել է ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ: Մադոննան չի բացահայտել նրա ով լինելը:

Սակայն քչերին է հայտնի, որ նախքան Սոսին հանդիպելը, Մադոննան ևս մեկ աստղային սիրելի է ունեցել:

Starnews-ին հայտնի է դարձել, որ նա Woman’s Club-ի Գոռն է, ավելին՝ ըստ լուրերի՝ Սոսը ու Գոռը տարաձայնություն էին ունեցել Մադոննայի պատճառով: Լուրեր էին պտտվում, որ Սոսի ու Գոռի տարաձայնությունը լուրջ ծեծկռտուքի էր վերածվել:

Հավելենք նաև, որ թե Մադոննան, թե Գոռն այդ սիրային եռանկյունու զարգացման ժամանակ դեռ  այդքան հայտնի չէին: Մադոննան լսարանին առավել հայտնի դարձավ Սոսի հետ ունեցած սիրավեպի շնորհիվ:

Սոսի ու Մադոննայի ամուսնությունը երկար կյանք չի ունեցել, երեխայի ծնունդից հետո նրանք ամուսնալուծվել են:

Զույգին հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել, նրանք միասին մեծացնում են դստերը՝ Անաիսին, երեխան մայրիկի հետ է մնում, սակայն հաճախ այցելում է նաև հայրիկին:

Հավելենք, որ բաժանումից հետո Մադոննան մեկ անգամ նշել էր. «Մենք վաղուց միասին չենք ապրում, բայց միեւնույն ժամանակ փորձում ենք պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ` որպես Անաիսի ծնողներ»: