Հրապարակվել է Սյունիքի մարզպետի սկանդալային մեկնաբանության ձայնագրությունը

«Հակառակորդի առաջխաղացման մասին ա հազանգերից հետո մայիսի 12-ին կապ ենք հաստատել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ՝ խնդրելով որպես մարզպետ, պաշտոնատար անձ, տեղեկատվություն տրամադրել ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու ահազանգերի վերաբերյալ»,- հայտնում է «Փաստինֆո»-ն։

«Ժամը 13։30-14։00-ի սահմաններում մարզպետը հայտարարել է.

«ՀՀ պետական սահմանի որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»։

Ավելին, ընդգծել է, թե ադրբեջանցիները եկել են դիտակետ դնելու և մոլորվել՝ նշելով, որ այդ պահին գնում է Սև լիճ։

Ավելի ուշ պաշտոնական այլ մարմիններ պաշտոնապես հաստատել են, որ իրականում տեղի է ունեցել ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ, որի կապակցությամբ երեկ երեկոյան անգամ հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ»: