Վերևում՝ nւղղաթիռ, ներքևում՝ տասնյակ ոuտիկաններ․ ինչպե՞u էին ուղեկցում Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնեց Կազան։ Ու դրա համար օդանավակայան տանող ճանապարհին ու օդանավակայանի տարածքում ամենուր ոստիկաններ էին շարված։

Եվ նրանք իրենց ղժղժոցներով բառի բուն իմաստով տեռորի էին ենթարկում քաղաքացիներին, այդ տարածքով անցնող վարորդներին, որ չշարժվեն հանկարծ, աջ քաշեն կանգնեն, արագ քշեն, չգիտեմ էլ ինչ անեն։ Ու սա՝ «ժողովրդավարության բաստիոն» երկրում, որտեղ երկրի ղեկավարը, ասում են, կարմիր լույսի տակ էլ է կանգնում։

Բայց եթե ներքևում ճանապարհային ոստիկաններն էին հսկում Փաշինյանի ճանապարհը, վերևից էլ ռազմական ուղղաթիռն էր հսկում։

Դեռ օդանավը օդ չբարձրացած՝ թռիչքից մոտ մեկ ժամ առաջ նկատեցինք երկնքում պտտվող ուղղաթիռը, որը հսկում է տարածքը և ուղեկցում նաև թիվ մեկ բորտը մի քանի կիլոմետր։

Մեծ հաշվով, սրանք անվտանգության ավելի շատ ձևական, քան պարտադիր ու բովանդակային միջոցառումներ են, որոնք եկել են հնուց։ Բայց քանի որ այս իշխանությունները շատ են սիրում ձևը, ոչ՝ բովանդակությունը, նրանք ոչ թե հրաժարվել են այս ամենից, այլ հաճախ ավելի ճոխ դրսևորումներով են դրանցից օգտվում։