Ինչ կապ ունի պատերազմի ժամանակ բունկերում գտնված երիտասարդը Սամվել Բաբայանի հետ

Երեկ  Վիտալի Մանգասարյանը լուսանկարներ էր հրապարակել իր էջում ու գրել. «Պատերազմի օրերին (հոկտեմբերի 6-7 եթե չեմ սխալվում ) ՊԲ «բունկերից » հրապարակվում են կադրեր, որոնցում երեւում են «պաշտպանողական օպերացիայի պլան» , վարչությունների աշխատանքի գրաֆիկ եւ այլն։

Բազմաթիվ կարեւոր հարցերի շարքում, այս պահին ինձ մի հարց է հետաքրքիր։

Պատրոն Դավոյի կողքին կանգնած, կամուֆլաժ ֆորմով, ոչ բանակային սանրվածքով եւ մանկահասակ դեմքով տղեն ովա՞»:

Հրապարակումը մեկնաբանողներից մեկը հայտնել է, որ այդ երիտասարդը ԱՀ նախկին անվտանգության քարտուղարի Սամվել Բաբայանի օգնական Էդուարդ Վերդյանն է…

Աղբյուր