Հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը, դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը. Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը

Հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը, դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը. Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունըՀայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը: Այս մասին ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նշվում է նրա ֆեյսբուքյան էջում

«Վատ է կառավարվել տնտեսությունը, ինչի արդյունքում ունենք տնտեսական անկում, պատերազմի ապաշնորհ կառավարման հետևանքով մենք ունենք պ ա րտություն, զ ո հեր ու բազմաթիվ գ ե րիներ։

Նրանց հետ վերադարձնելու անկարողությունը նույնպես կառավարման հմտություններից զուրկ պետական իշխանության մասին է խոսում։Պետական կառավարման ճգնաժամի վերացմամբ հնարավոր է հզորացնել Հայաստանը:

Ամրապնդելով մեր բանակցային դիրքերը՝ հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը, դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը։