Ճանաչված հայ դերասան Աշոտ Ղազարյանի թոռնուհին Անահիտ Ադամյանը հրաշալի երգում է: Աղջիկը դեռ մանկուց բեմում է, նա բազմաթիվ հաղթանակներ է ունեցել, իսկ վերջերս էլ մասնակցել է ռուսական «Ну-ка все вместе» վոկալային շոուի հաղորդմանը:
Անահիտը թեպետ չի հաղթել, սակայն հիացրել է ժյուրիի բոլոր անդամներին, ավելին՝ հայտնի երգիչ Սերգել Լազարևը նրա կատարումների ժամանակ չէր կարողանում զսպել իրեն և իր էմոցիաները, երգիչը բառիս բուն իմաստով թռչկոտում էր:
Հավելենք, որ Անահիտը Աշոտ Ղազարյանի ավագ թոռնուհին է, սիրված հումորիստի դստեր` Մարգարիտայի աղջիկն է:
Անահիտը 17 տարեկան է, ծնվել է Սոչիում, մանկուց երգել է, երգ-երաժշտության դասերի է հաճախել Ռուսաստանում և Հայաստանում, 2013-ից սկսել է ելույթ ունենալ մեծ բեմերում, մասնակցել Ռուսաստանի «Голос. Дети»,
մանկական «Եվրատեսիլ» և «Նոր ալիք» մրցույթներին։ Նրա եղբայրը՝ Բորիսըմ երաժշտական կրթություն չունի, փոխարենը քրոջ օրինակով սկսել է երգել։ Նրան հաճախ են միասին երգում: