Կարևոր և սպասված լուր հայ գերիների վերաբերյալ. Զառա Ամատունի

Ադրբեջանում գտնվող հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին:

Կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել:

Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց։

Ամատունին ասաց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ,

իսկ տեսագրությունները կատարվել են վերջին հանդիպումներին եւ փոխանցվել ընտանիքներին: