Կդադարեցվի Գազամատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա»-Ի Հայտարարությունը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի Վարդենիսյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը:

Գազատարի վերատեղադրման, պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և Նուբարաշեն թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ավտոգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

Գործող ցանցին գազատարի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան և Գայի փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Թամրազյան և թոռներ», «Վ.Ղալումյան», «Մանարս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Գազատարի վերատեղադրման, պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Կուրղինյան, Իսակով փողոցներին հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Մուլտի Լեոն-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, ԱՄՆ դեսպանատան և հարակից առանձնատների գազամատակարարումը:

Գործող ցանցին գազատարի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տանձանոց, Մուղնի թաղամասերի, Կարբի, Ուշի, Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավան, Ագարակ, Աղձք, Բյուրական, Անտառուտ, Ոսկեհատ, Կոշ, Ուջան գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Քարահունջ, Վերիշեն, Ակներ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

Աղբյուր