«Օսկար 2021»-ին աստղերի վատագույն հագուստները

Ռուսական starhit.ru կայքն առանձնացրել է «Օսկար 2021»-ի վատագույն կերպարները։ Աղբյուրը գրում է, որ արևմտյան աստղերը վաղուց տեսախցիկների առջև չէին եղել, ուստի փորձեցին զարմացնել «Օսկար»-ի ժամանակ երկրպագուներին և նորաձևության քննադատներին, սակայն ոչ բոլորին էր հաջողվել լավ ներկայանալ։

Այս տարվա «Օսկար»-ի ամենաքննարկված հագուստներից էր Հոլի Բերիի լավանդայի գույն ունեցող զգեստը։ Ցավոք, երկրպագուներն ու քննադատներն այն այնքան էլ ստացված չեն համարում։ Պատճառը գոտկատեղի հատվածում տարօրինակ ժապավենն է, որը փչացրել է ամբողջ կերպարը։

Ամեն դեպքում, աստղը շատ երջանիկ էր երևում։ «Օսկար»-ից առաջ նա փոխել էր սանրվածքը՝ ընտրելով կարճ «կառե»։ Կարմիր գորգի վրա դերասանուհին հայտնվել էր սիրելիի ուղեկցությամբ։

Մրցանակի համար նոմինացված Անդրա Դեյը որոշել էր համեստ չլինել և բառիս բուն իմաստով շոկի ենթարկել հասարակությանը Vera Wang-ի իր չափազանց բաց ոսկեգույն զգեստով։ Նրա մեջքի բացվածքն այնքան խորն էր, որ ինչ-որ պահի երևաց նաև աստղի հետույքը։ Նրան դա ընդհանրապես չէր հուզում, շարունակում էր լուսանկարվել՝ ավելի ինքնավստահ զգալով իրեն։

74-ամյա Գլեն Քլոուզի Giorgio Armani Prive-ի զգեստը ևս չի կարելի հաջողված համարել։ Արտիստն ընտրել էր կապույտ զգեստ, որը համադրել էր մի քանի երանգ մուգ տաբատի հետ։ Նորաձևության քննադատների կարծիքով՝ հագուստը Գլենին ծերացնում էր՝ չնայած նա միշտ իր տարիքից ավելի երիտասարդ է երևում։

Դերասանուհի, ռեժիսոր Էմիրալդ Ֆենելն այժմ հղի է, բայց դա չի խանգարել նրան մասնակցել արարողությանը։ Կարմիր գորգի համար նա ընտրել էր տարօրինակ կանաչ զգեստ, որն ընդհանրապես տեղին չէր «Օսկար»-ի նման լուրջ իրադարձության համար։

Ձայնի մասնագետ Խայմե Բակստի ժանյակով զարդարված հագուստը ևս տարօրինակ էր երևում։ Բանն այն է, որ այն գերծանրաբեռնված էր դետալներով՝ մասնավորապես ժանյակներով։

Աղբյուր