Իրեն Ավտոյում Ասել Են՝ Ախպերդ Չկա, Թռի, Փախի, Սակայն Ինքը Ասել Է՝ «Ես Իր Վրեժը Կլուծեմ»․ 2 Որդիներին Կորցրած Մոր Պատմածը

«Ընդամենը երկու հատ գլխարկ են տվել իրենցից, ու վերջ»,- Արցախյան վերջին պատ երազմում Նարինե Գրիգորյանը կորցրել է 2 տղաներին՝ Ռոբերտին ու Արտյոմին։ Եղբայրներից ավագը զորակոչվել էր 2018թ.-ին հունվարին՝ «Ես եմ» ծրագրով։ «Մենք, որ տուն չունեինք՝ տղես գողտու գնացել գրվել էր, իմացանք, ջղայ նացանք, սակայն չփոխեցինք, որ տուն չունեինք՝ այդ հինգ միլիոնը տալու էին՝ հիպոթեքով տուն վերցներ, դրա համար գնաց երեք տարով»,– 168.am-ի հետ զրույցի ընթացքում պատմեց տիկին Նարինեն։ Ռոբերտի ծառայությունից մեկ տարի էր անցել, երբ զորակոչվեց կրտսեր եղբայրը՝ Արտյոմը։

Եղբայրներով իրար հետ էին ծառայում՝ Ասկերանի զորամասում։ Տիկին Նարինեն պատմեց, որ տղաները պատ երազմի օրերին տեղափոխվել էին Ակնա, իսկ ավելի ուշ Ռոբերտը դիրքեր էր բարձրացել․

«Մեկը մեկից հարյուր մետր էին հեռու, սակայն Ռոբերտը, որ «Ես եմ»-ով էր, կետ կա այնտեղ, որ, եթե պատ երազմ եղավ, պիտի առաջ նագիծ տանեն, ինքն էլ ստորագրել էր, դրա համար են տարել». Ռոբերտի դիրքեր բարձրանալուց երկու օր հետո նույն ուղղությամբ նոր ջոկատ էր գնացել, նրանց հետ էր Արտյոմը նույնպես։

Տիկին Նարինեն ասաց, որ հրամանատարական կազմն իմացել էր Ռոբերտի զո հվելու մասին, սակաձ եղբորը՝ Արտյոմին, ոչինչ չեն ասել, իսկ այսօր՝ դեպքից վեց ամիս անց, մի անծանոթից հաղորդագրություն են ստացել, որը մանրամասներ էր փոխանցել այդ օրվա վերաբերյալ․ «Ես այսօր իմացա, որ իրեն ավտոյում ասել են՝ ախպերդ չկա, թռի, փա խի, սակայն ինքը ասել է՝ ես իր վրե ժը կլուծեմ․․․ և ճանապարհին ԱԹՍ-ով խփ ել են՝ երկու հարյուր քառասուն հոգի են եղել, կեսից շատը զո հվել են, ինքն էլ տեղ չի հասել․․․»։

Տիկին Նարինեն էս հաղորդագրությունից հետո հիշում էր Արտյոմի հետ վերջին հեռախոսազրույցը, երբ տղան ասել էր, որ իրեն տեղափոխում են եղբոր մոտ, որ մայրը հանգիստ լինի, վստահեցրել էր, թե այնտեղ առավել ապահով կլինի․

«Արտյոմիկին իրա աֆիցերը ասել է՝ տանում ենք ախպորդ մոտ, սակայն ինքն իմացել է, որ ախպերը չկա։ Արտյոմն է ինձ ասել, ասաց՝ գնում եմ Ռոբերտի մոտ, ասացի՝ Արտյոմ, սակայն մի գնա, էնտեղ շատ անապահով տեղ է, ասաց՝ ավելի լավ է, քան Աղդամում, խաբեց ինձ, սակայ փաստորեն մեքենայի մեջ, որ ասել են՝ թռի, փա խի, իմացել է, որ Ռոբերտը չկա, և ասել է՝ ես իրա վր եժը պիտի լուծեմ, և այդպես մնացել, զո հվել է․․․»։

Արտյոմը հոկտեմբերի տասներկուսին է զո հվել, նրա մա րմինը հարազատները գտել են դեպքից երկու օր հետո՝ Երևանի դ իшհեր ձարաններից մեկում, հոկտեմբերի տասնյոթին հու ղարկավորել են։ «Իրենց պապան Ռոբերտի համար իմացել է, գնացել է, որ գոնե Արտյոմին փրկի, սակայն գնացել է, ինքն էլ զո հվածների ցուցակում է եղել․․․

Ինքը ճանաչելի էր, միայն մի ոտքը չի եղել, սակայն երեսը տեսել ենք մենք․․․»,- ասաց մայրը։ Ծնողները ամիսներ անընդմեջ փնտրել են իրենց ավագ տղային՝ Ռոբերտին, հույս ունենալով, որ նա վի րավորների կամ գե րիների մեջ կլինի, քանզի տեղեկություն ունեին, որ Ռոբերտը Ջրական-Արա Լեռ մասում վի րավորում է ստացել, ու նրան ոչ մեկը զո հված չի տեսել․ «Ռոբերտը վի րավորվել է, իրեն թողել ու փա խել են աֆիցերները․․․

Մենք հույս ունեինք, որ կգտնենք՝ վի րավոր կամ էլ գերի, բայց 2021թ.-ի փետրվարի տասնմեկին ԴՆԹ-ով գտել ենք, մենք իրեն չենք տեսել, սակայն ասում են՝ ինքն է․․․ Փոքր տղայիս՝ Արտյոմի նկարը մեծացրել եմ, սակայն Ռոբերտինը չեմ մեծացնի, քանի որ իրեն սպասում եմ, կարող է՝ գա, ես իր դեմքը չեմ տեսել»։

Տղաների մասին անցյալով չի կարողանում խոսել նրանց մանկության ընկերը՝ Գևորգը նույնպես։ Եղբայրների հետ սկսել է ընկերություն անել տասներեք տարեկանից, երբ ֆուտբոլ էին խաղում: Ոչ մի վատ բան չի տեսել տղաներից․

«Մեր ընկերության մեջ ինչ-որ մեկը նե ղության մեջ է եղել, Արտյոմը աշխատում էր, էն որ գումարները հավաքում էր նպատակով, ջար դում էր իր կասսան, փողը տալիս էր մեր ընկերոջը ու ասում էր՝ հետ չտաս, պահի, քո հարցը լուծի»։ Գևորգը նաև ասաց, որ Ռոբերտի հո գեհանգստի օրը նրա հորեղբոր թույլտվությամբ բացել է դш գաղը, որ վերջին անգամ տեսնի ընկերոջը, ինչ վիճակում էլ որ լիներ․ «Եկեղեցում իրենց հոպարի հետ զրուցեցի, ասացի՝ պիտի տենամ, բացեց, կտորի մեջ մի քանի ոսկոր էր, և եթե նայենք՝ դժ վար մարդը մի քանի ոսկոր ունենա․․․»։

Տանը՝ տղաների համար առանձնացված անկյունում, եղբայրների լուսանկարներն են, գլխարկները, նրանցից մի քանի իր ևս։ Տիկին Նարինեն նկարների կողքին է դրել նաև Ռոբերտի հուշ ատետրը, որը որդին արձակուրդներից մեկի ընթացքում հետը տուն էր բերել․ «Իր դասերն է գրել, հուշերն է գրել, երգեր է գրել է. Էստեղ մեր օրհներգն է, «Ես խիզախ զինվոր եմ» բանաստեղծություն կա մեջը, էստեղ մեկ էլ այն երգն է՝

«Մեզ խաբելով՝ Աղդամ տարան․․․ Մորս չասեք, որ զո հվել եմ, ասեք՝ վի րավոր եմ․․․ Շարունակ, ամեն էջին դա է գրած, 1-ին էջին էլ է այդպես գրած։ Ես էլ միշտ կարդում եմ, թեկուզ իր զինվորական դասերը։ Իրենից սա հուշ է մնացել․․․»։

Ռոբերտի ու Արտյոմի ընկերներից մեկի հայրը՝ Վահան Ստեփանյանը, ասաց, որ իր տղան էլ է ժամկետային զինծա ռայող, պատ երազմի առաջին օրերին է վի րավորում է ստացել, բայց հիմա մարտական դիրքում շարունակում է ծառայությունը։ Պատմեց, որ տղայի վի րավորվելու մասին լսել էր Ռոբերտն ու վր եժ էր լուծել թշ նամուց․

«Ռոբերտը զանգում է իր մորը, ասում է՝ մամ, մուռը հանել եմ, թուրք եմ խփ ել։ Դա էլ է հպարտություն, և մենք հպարտանում ենք այդ երեխեքով, մենակ Ռոբերտով և Արտյոմով չէ, մենք հպարտանում ենք մեր հայ ազգի բոլոր զինվոր տղաներով, բոլոր-բոլորի անմեղ թափած ար յուններով, որ այսօր մտածում ես՝ ո՞վ է պատասխան տալու, ո՞ր մի ղեկավարությունը, ես անհատական անուններ չեմ ցանկանում տամ, բոլորս էլ լավ հասկանում ենք՝ սրա մե ղավորները ովքեր են, Աստված իրենց տու յժը կտա, որ այս երեխեքը զո հեր եղան»։

Տղաների փոքր եղբայրը՝ 5 տարեկան Գագիկը, անգիր գիտի Ռոբերտի ու Արտյոմի հեռախոսահամարները, ամեն օր, անգամ օրը մի քանի անգամ զանգահարում է, որ եղբայրների հետ խոսի, բայց ամեն անգամ լսում է ձայնագրությունը՝ հեռախոսը «անջատված է»․․․։

Տիկին Նարինեն վստահեցնում է, որ ամեն ինչ անելու է, ու տղաների երազանքն իրականություն դառնա: Սակայն սկսելու է սեփական տունը ունենալու երազանքի կատարումից։ Ռոբերտը «Ես եմ» ծրագրով էր մեկնել ծառայության, զորացրվելուն մնացել էր միայն երհք ամիս, եթե չլիներ պատ երազմը, պետությունը, կնքած պայմանագրի համաձայն, պիտի հինգ միլիոն դրամ հատկացներ հենց Ռոբերտին։

Այժմ անհայտ պատճառով այդ գումարը չեն փոխանցում Ռոբերտի մորը։ Բնականաբար, նա դիմել է Պաշտ պանության նախարարին՝ ասել են 1 շաբաթվա մեջ կպատասխանեն։

Աղբյուր