Ցավալի Մանրամասներ Կորոնավիրուսով Վարակված Հղի Կնոջ Մահվան Դեպքից

Ցավալի լուր տարածվեց այն մասին, որ մի կին է համավարակից մահացել։

Ցավը կրկնապատկվում է այն տեղեկությունից, որ կինը երիտասարդ է եղել, ունեցել է մեկ բալիկ և սպասել է երկրորդ բալիկի։

Պարզվում է մահացածը Անահիտն է։ Անահիտի մայրը գինեկոլոգ-բժիշկ է։ Մայրը՝ Նարինե Շատվերյանը, իր սոցհարթակում հուզիչ գրառում է արել։ Նա կիսել է իր ցավը՝ տեղեկացնելով, որ կորցրել է իր սիրելի աղջկան։

Նարինե Շատվերյանը պատմել է, թե Անահիտն ինչպիսի հոգատար ու նվիրված կին և մայր է եղել ընտանիքի համար։ Անահիտը Նարինե Շատվերյանի ավագ դուստրն էր։

Անահիտի կորստի մասին իր սոցհարթակում հուզիչ հրապարակում է արել նաև նրա քույրը՝ Աստղիկ Խաչատրյանը, ով գրել է, որ կորցրել է իր լույս քույրիկին, ով միշտ հասնում էր դժվարությունների ժամանակ և պատրաստակամ էր բոլորին օգենլու համար։