Գարիկն Ու Նրա Կինը Կրկին Ծնողներ Են Դառնալու. Մարիաննան Վերջապես Հաստատել Է Իր Հղիության Լուրը

Գարիկ Պապոյանը և նրա կինը երկու դուստր ունեն, որպես կանոն, նրանք  անձնական կյանքից չեն սիրում խոսել ու ընտանեկան տեսանյութեր հազվադեպ են հրապարակում:

Վերջերս խոսակցություններ  էին պտտվում, որ Մարիաննան կրկին բալիկի է սպասում, աստղային զույգն այս առիթով ոչինչ չէր մեկնաբանում:

Միայն օրերս Մարիաննան ակնարկով հաստատել է իր հղիության լուրը:

Սթորի բաժնում Մարիաննան, ով բավական ակտիվ է սոցիալական ցանցերում, պատասխանել է հետևորդների հարցերին իր քաշի և հասակի վերաբերյալ:

Մարիաննան նշել է հստակ հասակը, իսկ քաշի մասին ասել է, որ այս շրջանում այն հասկանալի պատճառներով տատանվում է: