Եվս Մեկ Ցավալի Լուր Լուիզա Ղամբարյանի Ընտանիքում

Մահացել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի մայրը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում էջում գրել է ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը։

«Ցավակցում եմ, Լուիզ: Ալլա Միխայլովնան էլ գնաց։ Համբերություն քեզ»,- գրել է նա։

Նշենք, որ Լուիզա Ղամբարյանի մայրը և ամուսինը` բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Կիմիչը, հիվանդանոցում էին հայտնվել կորոնավիրուսով վարակվելուց հետո։

Նրանք ամբողջ ընտանիքով վարակվեցին, Լուիզան և դուստրը հիվանդությունը հաղթահարեցին առանց բարդությունների, բայց դերասանուհին մի ամսվա մեջ կորցրեց մայրիկին և ամուսնուն։

Աղբյուր