Փաշինյանի՝ Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագն առանց թույլտվության ներխուժումն էր շուռնուխեցի կնոջ բնակարան․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցին։

Ilur.am կայքում հրապարակված անդրադարձը, որը վերնագրված է «Սադիզմի լպիրշագույն դրսևորում», ներկայացնում ենք ստորև․

«Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան:

Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից»,-գրել է Տեր-Պետրոսյանը:

Աղբյուր