Հերթական 3-Օրյա Արձակուրդ Ու Էլի Դրախտավայտ Ստեփանակերտում։ «Վերածննդի» Հրապարակում Քայլում Էինք, Մխիթարս Անընդհատ Այս Ու Այն Կողմ Էր Նայում Ու Ասաց… Աստղ Գալեյան

Հերթական 3-օրյա արձակուրդ ու էլի դրախտավայտ Ստեփանակերտում։ «Վերածննդի» հրապարակում քայլում էինք, Մխիթարս անընդհատ այս ու այն կողմ էր նայում ու ասաց… Աստղ Գալեյան

Արցախյան պատ երազմի հերոս Մխիթար Գալեյանի մայրն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հերթական 3-օրյա արձակուրդ և կրկին դրախտավայտ Ստեփանակերտում։ Սիրում էինք վայելել երեկոյան

Ստեփանակերտը և դուրս էինք եկել մաքուր օդի։ Սիրում էի յուրաքանչյուր պահը նկարել, ֆիքսել և երբ վերադառնում էինք նայում էի, կարոտս հագեցնում որոշ չափով, մինչ կրկին էինք գնում։ Հիշում եմ այս օրը, Ստեփանակերտի «Վերածննդի»

հրապարակում քայլում էինք, Մխիթարս շարունակ այս ու այն կողմ էր նայում և ժպտում քթի տակ։ Դե հա, գեղեցիկ աղջիկները շատ էին։ -Մամ բայց էստեղ աղջիկները ինչքան սիրուն են։ Կարելի ա

հարս տանել։ Ասում էի հա արևս, սակայն հեռու ա, կյանքս, աղջիկ է կկարոտի, ճանապարհը շատ հեռու ա, գնալ գալը դժվար կլինի։

Դե խոսում էինք էլի մայր ու որդի։ Երանի այս օրը և երանի այն բոլոր օրերը, մինչ սեպտեմբերի քսանյոթը։ Կարոտը մեր սրտի մեջ ապրում ենք կյանքս վայ էն ապրելուն։