Ամուսնու մահից 15 օր անց Լուիզա Ղամբարյանը բեմ բարձրացավ․ նրա մայրիկի առողջական վիճակը ևս ծանր է

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել դերասանուհի Լուիզա Ղամբարյանի մասնակցությամբ երեկ կայացած «Սև դառը շոկոլադ» ներկայացման մասին և ընդգծել Լուիզայի ուժը, որն ամուսնու՝ բժիշկ–գինեկոլոգ Գեորգի Կիմիչի մահվանից 15 օր անց բեմ է բարձրացել:

«Խոնարհումս Լուիզա Ղամբարյանի պրոֆեսիոնալիզմին: Մինչև երեկ առավոտ մենք ընդհանրապես չգիտեինք՝ խաղալո՞ւ ենք ներկայացումը, թե՞ ոչ:

Արդեն 15 օր է, ինչ հարգարժան և սիրելի Գեորգի Կիմիչը մեզ հետ չէ: Մինչ Լուիզան ներկայացում էր խաղում, նրա մայրը՝ Ալլա Միխայելովնան, պառկած է հիվանդանոցում, արդեն 10 օր է՝ նրան միացված է թոքերի արհեստական շնչառության ապարատ: Շնորհակալ եմ քեզ՝ պրոֆեսիոնալիզմիդ, ուրիշ լինելու, հանդիսատեսիդ այդքան սիրելու համար»,- գրել է նա:

Նշենք, որ Լուիզայի ամուսինը՝ բժիշկ, գինեկոլոգ Գեորգի Կիմիչը մահացել էր կորոնավիրուսից առաջացած բարդություններից: Դերասանուհու մայրիկի մոտ ևս բարդություններ են առաջացել կորոնավիրուսով վարակվելուց հետո:

Աղբյուր