Մասնագետը նշել է՝ կանանց սննդակարգում որ մթերքի պակասն է հանգեցնում վաղաժամ ծերացման

Օրգանիզմի ծերացումը բնական գործընթաց է, որից հնարավոր չէ խուսափել, սակայն երբեմն լինում են գործոններ, որոնք էլ ավելի են արագացնում այդ գործընթացը՝ դառնալով վաղաժամ ծերացման պատճառ։ Նման գործոններից մեկը կարող է լինել մարդու սննդակարգը, ուստի ներզատաբան Զուխրա Պավլովան ներկայացրել է, թե կանանց սննդակարգում որ մթերքի պակասն է հանգեցնում վաղաժամ ծերացման։

Մասնագետի խոսքով՝ կարմիր միսը իրականում շատ մեծ նշանակություն ունի կանանց օրգանիզմի համար, ուստի այն սննդակարգից բացառելն իր բացասական հետևանքները կթողնի։ Ընդ որում՝ կարմիր մսի պակասն առաջին հերթին բացասաբար կանդրադառնա արտաքինի վրա՝ հանգեցնելով վաղաժամ կնճիռների առաջացման։

«Կենդանական ծագման սպիտակուցից հրաժարվելն արդեն իսկ բավական է մաշկի լավ տեսքի կորստի համար», – նշում է մասնագետը՝ հավելելով, մսի չափավոր գործածությունը շատ կարևոր է։

Պավլովայի խոսքով՝ հայտնի են դեպքեր, երբ ժամանակից շուտ մաշկի ծերացման ախտանշաններ նկատած կանայք դիմել են մասնագետին, իսկ խնդրի հետագա ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նրանց սննդակարգում նկատվում է կենդանական ծագման սպիտակուցների լուրջ պակաս։ Կանանց հետ զրույցի ընթացքում պարզվել է, որ նրանք վաղուց բուսակեր են ու բավական երկար ժամանակ նրանց սննդակարգում միսը բացակայում է։

Սննդակարգին հետևելուց բացի մասնագետը հորդորում է նաև ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանը, քանի որ վաղաժամ ծերացման կանխարգելման լավագույն միջոցներից մեկը շատ շարժվելն ու օրվա ռիթմերին հետևելն է։

Աղբյուր