Եթե դեռ չգիտեք անծուխ իրականության առավելությունների և ծխելու այլընտրանքների մասին, ապա Դալմա Գարդեն Մոլի առաջին հարկում գտնվող IQOS խանութում ներկայացված ցուցահանդեսը հենց ձեզ համար է:
Ինչպիսի՞ն կլինի կյանքն առանց վնասակար ծխի. Հայաստանում արդեն 3 տարի է՝ ծխելու այլընտրանքները հնարավորություն են տալիս պահպանել միջավայրն ու առողջությունը: Անծուխ իրականության դրական ազդեցության վառ արտացոլանքն են IQOS խանութում ներկայացված ժամանակակից արվեստի գործերը, որտեղ լուսանկարներում պարզ երևում է այրման և տաքացման տարբերությունը:
Առաջին պաստառում նշված է՝ 3 տարի ավելի քիչ վնասակարություն
Ծխելու այլընտրանքի գործածումն ավելի լավ է, քան ծխախոտը: Դրա ապացույցը կարելի է տեսնել IQOS խանութում: Հատուկ սարքը միաժամանակ այրում է ծխախոտը և տաքացնում Heets գլանակը: Ազդեցությունը կարելի է տեսնել անզեն աչքով, և, իհարկե, հետևություն անել:
Երկրորդ առավելություն. 3 տարի առանց ծուխ
Ծխախոտի՝ առանց-այրում տեխնոլոգիայով աշխատող այլընտրանքի դեպքում չկա ծուխ, նաև՝ երկրորդային ծուխ։ Փոխարենը՝ ծխախոտի տաքացման համակարգ գործածելիս՝ արտազատվում է նիկոտին պարունակող գոլորշի, որն ավելի արագ է ցրվում, քան ծխախոտի ծուխը:
Արդեն 3 տարի՝ ավելի մաքուր օդ
Ծխելու տարատեսակ այլընտրանքների հետ տան օդի որակն ավելի լավն է: Տան չծխող անդամները չեն շնչում երկրորդային ծուխը, դրանով իսկ նվազում է պասիվ ծխողների մոտ առաջացող հավանական հիվանդությունները:
3 տարի՝ առանց այրում
Ծխելու պատճառով առաջացած հիվանդությունների գլխավոր պատճառը նիկոտինը չէ: Առողջության համար ամենամեծ վնասն առաջացնում են այրման հետևանքով առաջացած վնասակար նյութերը, օրինակ՝ քաղցկեղածին խեժը, ամոնիակը, ածխածնի երկօքսիդը և այլն: Առանց այրման այլընտրանքները տաքացնում են ծխախոտը մոտ մինչև 300⁰С, ինչը շատ ավելի ցածր է, քան ծխախոտի այրման՝ 800 ⁰С-ի դեպքում:
3 տարի՝ առանց մոխիր ու կրակ
Սիգարետի այլընտրանքների հետ չկա մոխիր, որը ոչ միայն տհաճ կպչուն հոտ ունի, այլև աղտոտում է շրջապատը: Նաև չկա կրակայրիչի կարիք. առհասարակ՝ չկա կրակ։
Էսթետիկ գեղեցկությունը նույնպես պահպանվում է: Ծխախոտի ծուխը մուգ հետքեր է թողնում ատամների վրա, մինչդեռ այլընտրանքների դեպքում ատամները չեն գունափոխվում:
Ցուցահանդեսի մուտքն ազատ է, այն ներկայացված կլինի մինչև ապրիլի 22-ը։ Ստեղծագործական թիմ՝ Kupikazu: