Բաքուն Առաջ Է Քաշում 3 Պայման` Մոտ 200 Ռազմագերիների Վերադարձի Դիմաց

Բաքուն առաջ է քաշում 3 պայման մոտ 200 ռազմագ

երիների վերադարձի համար:

Այս մասին ՄԻԵԴ-ում ասել է հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, նշելով, որ այժմ Ադրբեջանում շուրջ 200 հայ ռազմագերիներ կան:

Նշենք, որ Բաքուն ընդունում է 73 քաղաքացու գերեվարման փաստը, սակայն չի ճանաչում մնացած120 գերիների առկայությունը, բայց հայկական կողմն ունի նրանց գերեվարման վերաբերյալ անհերքելի փաստեր:

Բոլոր գե րիներին վերադարձնելու համար Բաքուն առաջ է քաշում 3 պայման`

Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների դուրս բերումը Արցախի տարածքից: Լրացուցիչ տարածքների զիջում, օրինակ ` Տիգրանաշեն (Քյարքի): Շուշի տանող Կարմիր շուկա ճանապարհի վերահսկողությունը

Այս խնդիրները լուծելու համար Բաքուն օգտագործում է հայ գե րիների գործոնը:

Հարցին, թե որտեղից եք վերցրել նման տվյալները, նա պատասխանեց, որ տեղեկատվությունը ստացվում է մի քանի աղբյուրներից, այդ թվում `նախապես պատրաստված փաստաթղթերի նախագծերից:

Այս մասին գրում է Բաղրամյան 26 թելեգրամյան ալիքը: