10 տարի առաջ․ Արտյոմ Կարապետյանի և Յուլյա Ֆինկի արխիվային լուսանկարը

Դերասանուհի Յուլյա Ֆինկը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է իր և ամուսնու՝ հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանի արխիվային լուսանկարով, որին կից գրել է, որ այն 10 տարվա վաղեմության է։

Նշենք, որ զույգը երկար տարիներ է՝ ամուսնացած է։ 2019 թվականին ծնվել են նրանց երկվորյակ որդիները՝ Լեոն և Մուշեղը:

Ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ասել էր, որ տարիներ շարունակ երեխայի ծննդի սպասելը բացասական չի անդրադարձել իրենց հարաբերությունների վրա։

Աղբյուր