Դիանա Գրիգորյանի 38-ամյակի խնջույքի լուսանկարներն ու հայտնի հյուրերը

Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը երեկ տոնել է 38-ամյակը: Կեսգիշերին պրոդյուսերին անակնկալ են մատուցել «Սարի աղջիկ» հեռուստասերիալի անձնակազմի անդամները` Աիդա Կարապետյանը, Անիտա Ավետիսյանը, Վլադիմիր Պողոսյանը և այլք:

Դիանան, գրեթե միշտ, նշում է իր տարեդարձի օրը: Այս տարի էն նա խնջույք է կազմակերպել, որի հյուրերի թվում են եղել Աշոտ Ղազարյանը, Ժաննա Բուտուլյանը, Անի Քոչարյանը, Նիկոլայ Եղիազարյանը, Արտաշես Մխիթարյանը, Ագնեսա Շահնազարյանը, Անուշկա Մարգարյանը, Աիդա Կարապետյանը, Անիտա Ավետիսյանը, Կարո Հովհաննիսյանը, Թելման Խաչատրյանը, Էմմա Մանուկյանը, Լիլիթ Բադանյանը, Վլադիմիր Պողոսյանը, Ռոբերտ Մարտիրոսյանը, Լիանա Տեր-Մինասյանը:

Հյուրերի զգալի մասը նրա աշխատանքային թիմի անդամներն էին։ Իր 36-ամյակին Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան ասել էր, որ իր թիմն իր համար աշխատանքային խումբ չէ, իր ընտանիքն է, որի անդամները յուրաքանչյուր պահի իր կողքին են: Այն պրոդյուսերի համար լավ առիթ է տարին ամփոփելու, ձեռքբերումները հասկանալու և շրջապատող մարդկանց ջերմությունը զգալու համար:

Այս տարի պրոդյուսերի ծննդյան խնջույքին ներկա չի եղել դերասան Կարեն Ասլանյանը, ով երկրում չէ: Նա Ինստագրամի իր էջում շնորհավորել է Դիանային՝ նշելով, որ թեև այս պահին չի համագործակցում պրոդյուսերի հետ, նա շարունակում է իր համար թանկ մարդ մնալ:

Աղբյուր