Իվետան, Ավետը, Սոնան, Արամ Mp3-Ը, Միխայիլ Բասկովը. Ինչ Է Կատարվում Ծառուկյանի Որդու Հասրանիքին

ԲՀԿ առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքն է։ Պսակադրության արարողությունը տեղի է ունենում Ծառուկյանի տան բակի եկեղեցում, այնուհետև հյուրերը շարժվելու են «Փարավոն» ռեստորանային համալիր։ Մենք տեղեկացանք, որ «Փարավոնում» պատվիրվել է 97 սեղան, որոնցից յուրաքանչյուրի շուրջ նստելու է 12-15 հոգի։

Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։

Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։ Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է՝ ոչ հայտնի ընտանիքից։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ աշխարհի բոլոր անկյուններից հյուրեր են ժամանել Երևան, նաև մեծ թվով հայ բիզնեսմեններ։

Ժամանել են նաև շոու բիզնեսի աստղեր, հատկապես Ռուսաստանից։ Մեզ ասացին, որ ռուս երգիչներից ժամանել են Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, «Ա ստուդիո» խումբը, որոնք բավականին թանկ հաճույք են համարվում անգամ Ռուսաստանում։

Քիչ առաջ զույգերը ժամանեցին եկեղեցի։ Ուղղաթիռից վարդի թերթեր են թափվում, Ծառուկյանի որդին ու նրա հարսնացուն, ամենայն հավանականությամբ, ևս ժամանել են հենց այդ ուղղաթիռով։

Աղբյուր