Ինչպես պատրաստել ամենահամեղ ու իսկական ժենգյալով հացը, համից-հոտից չեք կշտանա. փորձված բաղադրատոմս

Արցախյան խոհանոցի ժենգյալով հացը ամենահայտնի ուտեստներից է.

Այն իրենից ներկայացնում է ամենատարբեր կանաչիներով լցոնված հաց է։ Տարբեր բաղադրատոմսերում կիրառվում է 10-ից 20 տեսակի կանաչի :

Խմորի համար պահանջվում է` ալյուր, գոլ ջուր, աղ. հունցել այնքան, որ ստացվի պնդոտ, բայց փափուկ խմոր: Ծածկել սրբիչով, մոտ կես ժամ թողնել տաք տեղում:

Միջուկի համար պահանջվում է

կընձմընձյուկ, համեմ, սամիթ, անանուխ (նանա), սոխ (կարելի է կանաչ սոխի փոխարեն օգտագործել մանր կտրատած գլուխ սոխ), եղինջ, սպանախ, բազուկի տերևներ, ավելուկ, թրթնջուկ, սըմսըմոկ, տըմտըմոկ, տըտըպաշար, պռավու պորտ (պառավի պորտ), ճըռճըռոկ, պտուտկուն, տեսնը, կյըռնանջուկ (գառան ականջ), մոխրաթալ (սպանախի տեսակ), կտավատի երիտասարդ տերևներ:

Այս բոլորը մանր կտրատել, խառնել և ծածկել:

Պատրաստման եղանակը` Ստացված խմորը բաժանել փոքր գնդիկների, թողնել 5 րոպե, այնուհետև 5 րոպե աբնց արակ գրտնակել: Կանաչու խառնուրդը համեմել աղով, պղպեղով, ձեթով (մեկ հացի համար առնվազն երկու ճաշի գթալ), խառնել և բարակ շերտով լցնել խմորի վրա այնպես, որ բոլոր ծայրերից 1 / 1.5 սմ-ը բաց մնա:
Ծայրերն իրար միացնել ժենգյալով հացի մեջտեղի մասում, ամրացնել: Ձեռքի ափով արդեն փակած խմորին զգույշ թակելով, լայնությամբ և երկարությամբ մեծացնել և դնել ջեռոցը:

Եփել 10-12 րոպե

Աղբյուր