Վրաստանն անընդունելի է համարում ղարաբաղյան հարցում 3+3 ձևաչափը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ անհնարին է Ռուսաստանի հետ աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարածաշրջանային պլատֆորմի շրջանակում։ Նա նոր պլատֆորմ է առաջարկել՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան։ Այս մասին հայտնում է apsny.ge կայքը։

Վրաստանի ԱԳ նախարարի խոսքով, 3+3 ձևաչափը՝ Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ, անընդունելի է Վրաստանի համար։

Զալկալիանին նշել է, որ Վրաստանը երկխոսության համար վայր է առաջարկում Թբիլիսին՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ։ «Վրաստանն այս տարածաշրջանում Արևմուտքի միակ և ամենահուսալի գործընկերն է», – նշել է նա։

Աղբյուր