Ադրբեջանն այսուհետ 100%-ով վերահսկե՞լու է ՀՀ մտնող ինտերնետը

Ադրբեջանական NEQSOL ընկրությունը, որը պատկանում է գործարար Նասիբ Հասանովին, դարձել է Վրացական «Caucasus Online» ինտերնետ-պրովայդերի 100% -ի սեփականատերը։

«Caucasus Online»-ի նախկին սեփականատեր Խվիչա Մակացարիան մի քանի օր առաջ փոխանցել էր իր 51% -անոց փաթեթը Հասանովին, որը դեռ 2019 թվականին 61 մլն դոլարով ձեռք էր բերել ընկերության բաժնետոմսերի 49% -անոց փաթեթը:

Վրաստանի կապի ազգային հանձնաժողովը (GNCC), որը կառավարում է հեռարձակման և էլեկտրոնային հաղորդակցության վերահսկողությունը, պնդում է, որ Հասանովը գնել է «Caucasus Online»-ի բաժնետոմսերը՝ խախտելով մի քանի դատական հայցեր և այսօր հանդիսանում է ընկերության 100% անօրինական սեփականատերը:

GNCC-ն հայտարարել է, որ նույնիսկ 2019 թվականին «Caucasus Online»-ի բաժնետոմսերի 49% -ի գնման գործարքը նախապես չի համաձայնեցվել հանձնաժողովի հետ, ուստի նախաձեռնվել է պատժիչ գործողություններ «Caucasus Online»-ի դեմ:

Աղբյուր