Հայաստանը զորքերը դուրս է բերում Արցախից

Հայաստանը զորքերը դուրս է բերում Արցախից

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրինա Դանիելյանը։

«Հայաստանը զորքերը դուրս է բերում Արցախից։

Ըստ բարձրաստիճան աղբյուրների՝ սկսվել է Հայաստանի ԶՈՒ զինծառայողներին Արցախից դուրս բերելու գործընթացը: Արցախում կմնան միայն տեղի բնակիչներից կազմված ստորաբաժանումները:

Հայաստանից զորակոչիկներն այլևս չեն ուղարկվի ծառայելու Արցախում: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ծառայել Արցախի բանակում, կկարողանա դա անել կամավորության սկզբունքով:

Ուղիներից մեկը պայմանագիր կնքելն ու Արցախում ծառայելն է:

Այսպիսով, Արցախի անվտանգությունն առաջիկայում կախված կլինի միայն ռուս խաղաղապահներից և Արցախի բանակից, որը բաղկացած է հիմնականում տեղի բնակիչներից, ինչպես նաև Հայաստանից կամավորներից:

Հ.Գ. Կապիտուլյանտը կատարեց ալիեւի այս մեկ ցանկություն էլ՝ զինվորներին հանելով Արցախից, հետեւողական կկատարի ալիեւի մեկ այլ ցանկությունն էլ՝ կլուծարի բանակը»։