Մի հատ հարց ունեմ խնդրում եմ, ինչ-որ մեկը կարողանա պատասխանի. Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որը վերնագրել է՝ «բոլորի հոգու խորքից»։

Նա մասնավորապես ասել է․

«Մի հատ հարց ունեմ խնդրում եմ, ինչ-որ մեկը կարողանա պատասխանի։ Երբ ինչ որ մեկը ինձ գրում ա, Սոս ջան լիքը ընտանիքներում սուգ ա, իսկ դու ֆեյսբուքում՝ զուգարանի մեջ, լոգարանում ֆոտո ես անում ու գցում կամ խոսում ես քո ֆեյսբուքի պատին քո տռուսիկների մասին։
Մի հատ հարց տամ, իսկ էդ սուգը, ու էդ վ իշտը ֆեյսբուքում ա՞։

Ես չեմ եկել այդ սգավորի տուն, կամ ես չեմ գնացել հուղարկավորության ու տռուսիկներիցս եմ խոսում կամ զուգարանիս ֆոտոներն եմ ինչ-որ մեկին ցույց տալիս։

Ես դա ընդամենը անում եմ իմ ֆեյսբուքի էջում, եթե դու սգում ես քո ֆեյսբուքի էջում՝ ունես նույնքան ազատություն, որ դու քո վ իշտն ես բերել ֆեյսբուք, ես ունեմ նույնքան ազատություն իմ պատմությունը բերեմ ֆեյսբուք։

Համացանցը տալիս է բոլորին նույնքան իրավունք, ինչքան քեզ քո վ իշտը այդտեղ բերելու, ինչքան ինձ իմ լուսանկարը գցելու։ Շնորհակալություն։

Եթե ես լինեմ քո վ շտի արարողությանը, ես ինձ երբեք տենց չեմ պահի»։

Տեսանյութը ստորև