Հայաստանն այսօր կանգնած է շատ լուրջ վտանգի առաջ․ նրան մղում են քաղաքացիական պատերազմի․ Զատուլին

Հայաստանն այսօր կանգնած է շատ լուրջ վտանգի առաջ: Նրան մղում են քաղաքացիական պատերազմի: Այս մասին «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստաշոուի ժամանակ ասել է Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Մեր Լազարյան ակումբը դիմել է Նիկոլ Փաշինյանին, և ասել, որ եթե նա պատասխանատվության թեկուզ մի կաթիլ ունի այդ հանրապետության ճակատագրի համար, որին հավատարմության երդում է տվել, ապա պետք է հեռանա, որպեսզի մարդկանց, ում հասարակությունը դեռ վստահում է, թույլ տա հաղթահարել այն քաոսը, որն ինքը ստեղծել է։

Քանի որ, այս պատմության ֆիգուրանտ պարոն Փաշինյանը հասցրեց մեղադրել ում ասես՝ ռուսական հրթիռներից մինչև հայ զինվորականներ, միևնույն ժամանակ ընդհանրապես իրեն մեղավոր չհամարելով Հայաստանի և հայ ժողովրդի խոշորագույն պարտության համար»,- ասել է նա։

Զատուլինը նշեց, որ այօր Հայաստանը շատ լուրջ վտանգի առաջ է կանգնած, և որ Փաշինյանը հանրահավաքներ կազմակերպելով Հայաստանին քաղաքացիական պատերազմի է մղում։