Վիճակագրական վարչությունը բացահայտել է Նիկոլի հերթական կեղծիքը․ Գագիկ Համբարյան

Վիճակագրական վարչությունը բացահայտեց Նիկոլի հերթական կեղծիքը։

Փետրվարի 18-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնող ստախոս դավաճանը հայտարարեց, որ «տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում»…

Հավելեմ, որ դավաճան վարչապետի այս հայտարարությունից մեկ օր առաջ էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ » Հայաստանում բիզնեսի վիճակը շատ վատ է»…

Իսկ արդեն երեկ Վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2021թ-ի առաջին ամսվա օպերատիվ տնտեսական ցուցանիշները, որոնք ուղղակի աղետալի և մտահոգիչ են հայաստանցիների համար…

Այսպես՝

Տնտեսական ակտիվություն – անկում՝ -7.5%,

Արդյունաբերություն – անկում՝ -10.8%

Շինարարություն – աճ՝ 0.8%

Առևտուր – անկում՝ -15.1%

Ծառայություններ – անկում՝ -10.3%

Գնաճ — 4.5% հիմնականում կրում է փոխարժեքի արժեզրկման ազդեցությունը (առաջարկի գնաճ է)

Միջին ամսական աշխատավարձեր – անկում՝ -3.8%

Արտաքին առևտրաշրջանառություն – անկում՝ -16.8%

Արտահանում – անկում՝ -11.3%

Ներմուծում –անկում՝ -20%

Հետաքրքիր է, այս ո՞ր ցուցանիշի հիման վրա է թերուս Նիկոլը հրճվել, որ կառավարության նիստին լավատեսական հայտարարություններով էր հանդես գալիս… Թե՛ մտածում է ստերով և կեղծիքներով դեռ շարունակելու է ղեկավարել երկիրը, աշխատավարձները և թոշակները վճարելու համար միլիարդավոր դոլարների հասնող պարտքեր է վերցնելու և իր բոլոր ձախողումների համար մեղադրելու է նախկիններին, այն դեպքում, երբ իր կառավարման շրջանի մեծ մասը՝ 2,9 տարին արդեն անցել են…

Գիտեմ, վիճակագրական վարչության այս բացահայտումից ևս Նիկոլի նմանը վատ չի զգա, որ իր հերթական սուտն է բացահայտվել…

Գագիկ Համբարյան