Հիմնադրամի միակ նպատակն է աջակցել շատ թվով երեխաներ ունենալու պատրաստակամություն ունեցողներին

Թանկագին հայրենակիցներ և աշխարհասփյուռ հայեր Այսօրվանից սկսվում է ՝՝ՔՈ ԵՐԵԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝՝ ծնելիության խթանման համահայկական հիմնադրամի գործունեությունը` նպատակ ունենալով կազմակերպել 《Ազգի Վերածնունդ》,հասնել մեզ անհավանական և ֆանտաստիկ թվացող բնակչության թվերի,հայ մարդու բնութագրի սիմվոլ դարձնել բազմազավակությունը,ամեն գնով պահպանել գենետիկ ֆոնդը,բերել նոր հույս, լավատեսություն և հզոր ապագա ունենալու իրական հնարավորություն`գունավորելով ապագայի մասին պատկերացումները մեր հայրենակիցների և աշխարհասփյուռ հայերի մտքերում ։

Հիմնադրամի միակ նպատակն է աջակցել շատ թվով երեխաներ ունենալու պատրաստակամություն ունեցողներին (աջակցության չափը նոր ծնված երեխայի համար ամսական 50.000 AMD՝ 16 տարի տևողությամբ), ինչպես նաև հաշմանդամության կարգ ունեցող՝ երեխա ունենալու պատրաստակամություն ունեցողներին (աջակցության չափը նոր ծված երեխայի համար ամսական 50.000 AMD՝ 16 տարի տևողությամբ)

✅ Աջակցությունը սկսվելու է տրամադրվել Արցախի և Սյունիքի համայնքների շահառուներին, հետո այլ համայնքներին

✅ Հիմնադրամի նպատակն է դարձնել բոլոր հայերին հիմնադրամի ամենամսյա պարբերական նվիրատուներ: Ինչու չէ նաև նվիրատու դարձնել նրանց ովքեր հայերին համարում են իրենց եղբայրներ և քույրեր:

✅ Հիմնադրամին նվիրաբերված ամբողջ գումարը ուղղվելու է միայն նոր ծնված երեխային՝ փոխանցվելով երեխայի մոր հաշվին (կամ այլ խնամակալին)

Հարցերը կարող եք թողնել՝

  1. Նյութի մեկնաբանություն դաշտում.
  2. Կապվել MeriTokareva ֆեյսբուքյան օգտատերի հետ.
  3. Զանգահարել (+374) 98171140 հեռախոսահամարին: