Բարի առավոտ, աղոթք առ Աստված

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո: Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում։

Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր։ Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին:

Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը:

Ամեն: