ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբ տեսա զինվորների նվիրվածությունը հայրենիքին, հասկացա՝ նույնչափ նվիրված չեմ ես Աստծուն. տեր Աբել

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Երբ տեսա զինվորների նվիրվածությունը հայրենիքին, հասկացա՝ նույնչափ նվիրված չեմ ես Աստծուն. տեր Աբել: Տեսանյութը ստորև՝

Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մրտերի ընթացքում նահտակվել են ևս 15 զինծառայողներ: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ից․ Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ., Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ., Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ., Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ., Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ., Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ., Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ., Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ., Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ., Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ., Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ., Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ., Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ., Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ., Միխայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ.

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը գրել էր.Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն. Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։

Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։  Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։

Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցե՜ հայոց պետականությունը։ Կեցցե՜ հայ ժողովուրդը։ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը իր պաշտոնական էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.

 Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են: