Եթե դուք հանդիպեք ձեր իսկական սիրուն, ապա այն ոչ մի տեղ չի կորչի ձեզնից՝ ոչ մեկ շաբաթ անց, ոչ մեկ ամիս անց և ոչ էլ տարիներ անց. Մարկեսի ամենագեղեցիկ մտքերը սիրո և կյանքի մասին

Մարկ Տվենի մտքերը լիովին կփոխեն Ձեր կյանքն ու Դուք կսկսեք ամեն ինչի այլ կերպ նայել։ Անպայման կարդացեք։ Ես սիրում եմ քեզ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:

Միայն այն, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես դու ես դա ուզում, դեռ չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ հոգով:

Եթե մի օր դու չցանկանաս որևէ մեկին լսել, զանգիր ինձ, ես խոստանում եմ լռել:

Տարիքը դա այն չէ, թե քանի տարեկան ես, այլ այն, թե ինչպես ես դու դա զգում:

Ես գլխարկ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առջև այն չհանեմ:

Եթե դուք հանդիպեք ձեր իսկական սիրուն, ապա այն ոչ մի տեղ չի կորչի ձեզնից՝ ոչ մեկ շաբաթ անց, ոչ մեկ ամիս անց և ոչ էլ տարիներ անց:

Ընտանեկան կյանքում ավելի հեշտ է խուսափել մեծ աղետներից, քան մանրուքներից:

Հեշտ ձեռք բերված երջանկությունը չի կարող երկար տևել:

Այդքան ջանք մի գործադրիր՝ ամենալավը կատարվում է անսպասելի:

Կարողացիր գնահատել նրան, ով առանց քեզ չի կարող, և մի վազիր նրա հետևից, ով առանց քեզ էլ երջանիկ է:

Բարեհաջող ծերությունը՝ դա քո միայնության հետ պայմանավորվելու ունակությունն է:

Հասարակության կյանքի համար գլխավորը՝ դա վախը կառավարել կարողանալն է, ամուսինների կյանքի համար գլխավորը՝ դա ձանձրույթը վերահսկելն է:

Չթողնես քեզ մահանալ առանց զգալու հրաշքը՝ քնել սիրելիի հետ:

Կյանքը դա անցած օրերը չեն, այլ այն օրերը, որոնք հիշվել են:

Ճաշի սեղանի մոտ կարելի է սիրել նույն կերպ, ինչպես անկողնում:

Հնարավոր չէ սիրել և հետո ոչինչ չզգալ: Կամ դու ստում էիր նախկինում, կամ հիմա: