Աղջիկների նախանձը սկսվեց. Ժաննա Բուտուլյանը բաց հագուստով ցույց է տվել իր սլացիկ կազմվածքը

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն ով այս պահին նկարահանվում է Դեպի Ճամբար սիթքոմում, ինստագրամի իր էջում նոր, գայթակղիչ լուսանկար է հրապարակել: Դերսանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

 

Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա սպորտային կերպարում է։ Նա արձակել է մազերը, սեւ գլխարկ ընտրել։ Դերասանուհին արտահայտիչ շպար է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Իմ քաղաքում»։ Հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր սեւ հագուստ՝ ժանյակավոր բլուզ, սպիտակ զոլերով բաճկոն։

Ժաննան վառ շպարով էր, արձակել էր ուղիղ հարդարված վարսերը։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։

Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել․ «Յուրահատուկ գեղեցկություն», «Ինչպես միշտ էլեգանտ, օրիգինալ, ճաշակով, համեստ, յուրահատուկ։

Դրական ու լուսավոր նկար», «Հմայիչ», «Շատ քնքուշ»։

Նշենք,որ Դավիթ Մարդյանը, Ժաննա Բուտուլյանն ու Տաթևիկ Ադումյանը մոտ ընկերներ են։ Ժաննա֊Ինձ համար ընկերությունը սկսվում է ժպիտից, իսկ եթե ավելի խորը` մարդիկ պիտի ունենան նույն երաժշտական ճաշակը, դա մարդկանց միավորում է: Թե՛ Դավիթը, թե՛ Տաթևն ունեն խորը, ճշմարիտ հավատք: Այնպիսի մարդիկ են, ովքեր շատ քչերին են իրենց կյանք թողնում, ամեն մեկի հետ չեն շփվում, հաճախ չեն փոխում իրենց շրջապատը: Սիրում եմ նրանց, որովհետև բոլորի համար չեն: Դավիթի նման տղաներ շատ քիչ կան, եթե նույնիսկ ընկերներ չլինեինք, նրան կհարգեի` որպես մարդ: Երկուսն էլ նվիրվող, արդարամիտ, անկեղծ են: Շնորհակալ եմ նրանց, որ միշտ կողքիս են: Նրանց շատ եմ սիրում ու ուզում եմ ասել, որ ես էլ նրանց կողքին կլինեմ ցանկացած հարցում:

Ժաննա֊Դավթի ձորից ընկնելը լեգենդար պատմություն է, բայց Տաթևիկի հետ կապված դեպքերն էլ քիչ չեն: Նա շատ է սիրում կենդանիների և երբ փողոցում շուն է տեսնում, անպայման կերակրում է: Մի անգամ այդպես մի շուն տեսավ, մտանք խանութ, գնումներ արեցինք: Երբ ուզում էինք շանը կերակրել, անընդհատ փախչում էր մեզնից: Այդպես էլ չկարողացանք կերակրել և նրա համար նախատեսված երշիկը մենք կերանք: Նաև հիշում եմ, որ երկու տարի առաջ մնացել էի Տաթևիկի տանը, ես քնել էի, նա արթուն էր մնացել գիշերը, ֆիլմ էր դիտում ու մոռացել էր, որ ես իրենց տանն եմ: Սենյակի դուռը բացեցի ու հարցրի` ինչու՞ քնած չես, Տաթևը շատ վախեցավ. այդ ժամանակ մազերս դեռ շեկ էին, ասում է` մտածեցի` Ալլա Պուգաչովան է: