Ես ամուսնացա խուլ ու համր տղու հետ. Ծնողներս հարսանիքիս չմասնակցեցին՝ պատճառաբանելով

Ամեն ինչ այնքան էլ սովորական չի դասավորվել։ Զարթուցիչի զանգից չէի արթնաացել և աշխատանքից ուշացել էի։ Նույնիսկ չհասցրի նախաճաշել։ Վազելով կանգա՝ տեսա, թե ինչպես անցավ իմ ավտոբուսը։ Այդ պահին ինձ մոտեցավ մի սև ամենագնաց և կանգնեց։ Որոշեցի համարձակվել և նստել այդ մեքենան։

Ես վարորդին բացատրեցի, թե ուր պետք է գնանք, սակայն նա չէր պատասխանում և ես ստիպված էի ավելի մանրակրկիտ բացատրել, մինչև նա ինձ գլխով արեց և մենք շարունակեցինք գնալ՝ամբողջ ճանապարհին ոչ մի խոսք չփոխանակելով։ Հասնելով օֆիս՝ ես փորձեցի նրան գումար առաջարկել, սակայն նա գլուխը բացասաբար շարժեց և ոչինչ չասաց։ Ես հասա օֆիս և արդեն 20 րոպե անց
բոլորովին մոռացել էի նրա մասին։

Սակայն երեկոյան աշխատանքից հետո դուրս գալով փողոցնկատեցի ծանոթ ամենագնացև տղամարդուն՝ ձեռքին ծաղկեփունջ։ Նա մոտեցավ ինձ և երկտող փոխանցեց, ոտեղ գրված էր․ «Բարև, ես Կիրիլն եմ։ Ես խուլ ու համր եմ, սակայն կարողանում եմ շուրթերով
կարդալ։

Դու ինձ շատ ես դուր եկել, կարո՞ղ եմ քեզ ինչ-որ տեղ հրավիրել»։ Առաջին բանը,որ մտքովս անցավ՝ «Ծաղրո՞ւմ է» — շրջվեցի և գնացի։ Այդպես շարունակվեց երկու ամիս։ Նա ամեն օր սպասում էր ինձ իմ աշխատավայրի մոտ։ Մի օր ես որոշեցի վստահելնրան և համաձայնեցի հանդիպել։ Սկզբում
ես ինձ այնքան էլ լավ չէի զգում, սակայն Կիրլիը չափազանց բարեկիրթ տղամարդ էր և նրա հետ հեշտ եղավ ընդհանուր լեզու գտնել։

Մենք սկսեցինք հանդիպել և 5 ամիս անց նա ինձ ամուսնության առաջարկություն արեց։ Ես առանց վարանելու համաձայնեցի։ սակայն դրանից հետո սկսվեցին խնդիրներն ընտանիքիս հետ։ Մայրս պահանջեց խզել հարաբերություններսնրանից և ասաց, որ պետք է մտածեմ ապագա երեխաների
մասին։ Ծնողներս ինձ անվանեցին դավաճան և հարսանիքիս չեկան։ Մենք արդեն 9 տարի է, ինչ ամուսնացած ենքև ունենք հրաշալի տղա։ Երբեք
այսքան երջանիկ չեմ եղել։