Սխտորով պղպեղ. 25 րոպեում կպատրաստեք այս նախուտեստը, որը ձմռանը կդառնա ձեր սիրելիներից մեկը

Կարմիր բիբարները այս ձևով պատրաստելու դեպքում, այն կդառնա Ձեր ամենասիրելի ուտեստներից մեկը: Այն ունի անմահական համ, անուշ բույր, որն էլ կստիպի միշտ ունենալ այն սեղանին։

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • Բուլղարական կամ սովորական պղպեղ 2 կգ,
  • Ջուր 1 լ,
  • Քացախ 9% 1 բաժակ,
  • Շաքարավազ 1 բաժակ,
  • Աղ 2 ճաշի գդալ,
  • Բուսական յուղ 5 ճաշի գդալ,
  • Սև պղպեղի 5 հատ,
  • Մանանեխի սերմեր,
  • Մաղադանոս 2 փնջիկ,
  • Սխտոր 3-4 պճեղ

Պատրաստման եղանակը. Սկզբում պետք է պատրաստել մարինադը։ Այն պատրաստում ենք հետևյալ կերպ. ջուրը լցնել կաթսայի մեջ, լցնել քացախը, ավելացնել շաքար, աղ և բուսական յուղ: Այնուհետև միացնել կրակը և թող մարինադը եռա: Այնուհետև պղպեղները ոչ թե մաքրել, այն ամբողջ երկարությամբ մի քանի տեղից ծակծկել պատառաքաղով, այնուհետև սխտորը կտրել կամայական կտորներով:

Հենց որ մարինադը սկսի եռալ, դրա մեջ լցնել պղպեղները: Շոգեխաշել ուրաքանչյուր կողմում մի քանի րոպե: Այնպես կանեք, որ շատ չշոգեխաշվեն։ Սխտորով պղպեղ. 25 րոպեում կպատրաստեք այս նախուտեստը, որը ձմռանը կդառնա ձեր սիրելիներից մեկը։

Այդ ամենը անելուց հետո, ստերիլիզացված բանկաները վերցնել, ներքևի մասում մի քանի հատիկ սև պղպեղ լցնել, մի գդալ մանանեխի սերմեր, ավելացնել մաղադանոսի մի քանի ցողուն և սխտորի մի քանի կտորներ: Հետո բանկաների մեջ դասավորել պղպեղը մինչև բանկայի կեսը, նորից ավելացնել մի քիչ մաղադանոս և սխտորի մի քանի կտոր, նորից շարել պղպեղները մինչև վերջ:

Լցնել բանկաների մեջ տաք մարինադը մինչև պռունկը, ապա փակել կափարիչով: Այս քանակի ապրանքներից ստացվում է 3 հատ 1 լիտրանոց բանկա: Ստացվում է համեղ պղպեղ, քաղցր և թթու մարինադում: Նման պղպեղը կարելի է պահել նաև սենյակային ջերմաստիճանում: Սխտորով պղպեղը պատրաստ է: Բարի ախորժակ: