Տորթ «Սնիկերսի» օրիգինալ բաղադրատոմս․ ստացվում է շատ փափուկ և համեղ. Մատներդ էլ հետը կուտես

Ներկայացնում ենք շատ համեղ Սնիկերս տորթի բաղադրատոմս։ Այն շատ հագեցնող է և անուշաբույր։ Պատրաստման եղանակն ու անհրաժեշտ բաղադրիչները ստորև։

Բաղադրամասեր`

100 գ ալյուր,

20 գ կակաո,

10 գ փխրեցուցիչ,

4 հատ ձու,

150 գ շաքարավազ, 0,5 գ վանիլ,

1 տարա եփած խտացրած կաթ,

200 մլ թթվասեր,

200 գ գետնանաուշ,

150 գ շոկոլադ,

150 մլ սերուցք

Պատրաստման եղանակը, Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք։ Սպիտակուցները 5 րոպե հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք շաքարավազը և 10 րոպե ևս հարում։ Ավելացնում ենք դեղնուցներն ու կրկին հարում։ Այնուհետև լցնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը։ Խառնում ենք այնքան մինչև համասեռ զանգված ստանանք։ Խմորը լցնում ենք յուղաթղթով պատված քանդովի ձևամանի մեջ։ Բիսկվիթը 40-50 րոպե թխում ենք նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ (լուցկու հատիկով փորձում ենք, եթե չոր է դուրս գալիս, ուրեմն բիսկվիթը պատրաստ է)։

Այդ ընթացքում սկսում ենք կրեմը պատրաստել։ Լվացած գետնանուշը թավայի մեջ չորացնում ենք և մաքրում։ Կրեկերը կտորների ենք բաժանում։ Խտացրած կաթն ու կարագը լավ հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք գետնանուշն ու կրեկերը և լավ խառնում ենք։ Պատրաստի բիսկվիթը սառեցնում ենք և 3 մասի բաժանում։ Ներքևի շերտի վրա կրեմ ենք քսում և երկրորդ շերտով ծածկում, ապա երկրորդ շերտի վրա ենք կրեմ քսում և ծածկում ենք երրորդ շերտով: